Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել են ավարտական քննությունները

06.06.2016

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են ավարտական պետական եւ միասնական քննությունների օրերն ու կենտրոնները: Մարզում միասնական քննական կենտրոններ են ընտրվել Գավառի N3 եւ N 8 հիմնական դպրոցնները: Մարզի մյուս բոլոր հիմնական եւ միջնակարգ դպրոցներում հաստատվել է պետական ավարտական և ավարտական քննությունների ժամանակացույցը: Գեղարքունիքի մարզային ենթակայության 117 հիմնական եւ միջնակարգ դպրոցներում արդեն մեկնարկել են ավարտական պետական քննությունները: Շրջանավարտները պետական քննություններ են հանձնել հայոց լեզու եւ գրականություն առարկաներից: Հունիսի 8-ին նրանք քննություն կհանձնեն նաև բնագիտություն, հունիսի 13-ին մաթեմատիկա, հունիսի 16-ին` հայոց պատմություն և հունիսի 22-ին` օտար լեզու առարկաներից: 9-րդ դասարանի քննական առարկաների համար սահմանվել են հետեւյալ օրերը՝ հայոց լեզու եւ գրականություն՝ հունիսի 6, բնագիտություն՝ հունիսի 9, մաթեմատիկա՝ հունիսի 15, հայոց պատմություն՝ հունիսի 20 եւ օտար լեզուներ՝ հունիսի 23: 4-րդ դասարանն ավարտող դպրոցականները քննություն կհանձնեն մայրենիից, մաթեմատիկայից եւ ռուսաց լեզվից, որոնք կանցկացվեն հունիսի 1-ին, 5-ին եւ 7-9-ին:
ՙԳնահատման եւ թեստավորման կենտրոնի՚-ի կողմից հաստատվել են միասնական քննությունների օրերն ըստ առարկաների: Կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների քննությունը կանցկացվի հունիսի 3-ին, հայոց լեզու եւ գրականություն առարկաները՝ հունիսի 7-ին, ֆիզիկան՝ հունիսի 10-ին, օտար լեզուն՝ հունիսի 14-ին, մաթեմատիկան՝ հունիսի 17-ին, հայոց պատմությունը եւ քիմիան՝ հունիսի 21-ին, ռուսաց լեզուն՝ հունիսի 24-ին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյանի տեղեկացմամբ, ավարտվել է դիմումների հայտագրման առաջին փուլը միասնական քննություններում, իսկ երկրորդ փուլը կսկվի հուլիսի 2-ից 8-ը, որտեղ քննություններից բացակայած, երկու քննությունից անբավար ստացած եւ զինվորական ծառայությունից վերադարձածներին իրավունք կտրվի մասնակցելու պետական միասնական քննությունների երկրորդ փուլին:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը իր աջակցում է միասնական քննությունների անցկացմանը, ապահովելով կենտրոնների կահավորումը, էլեկտրոէներգիայի անխափան սնուցումը: Մարզպետարանի կրթության վարչության կողմից վերահսկվում են նաեւ ավարտական քննությունների գործընթացը մարզային ենթակայության կրթական հաստատություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59