Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի N 7 մանկապարտեզը հաղթեց սպորտլանդիայի մարզային փուլում

03.06.2016

Հունիսի 3-ին Մարտունու N 2 հիմնական դպրոցի մարզադալիճում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված,,Լավագույն նախադպրոցական հիմնարկ,, սպորտլանդիայի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլում հաղթած Մարտունի քաղաքի  N4,, Սեւան քաղաքի ՙԳալիք՚, Գավառ քաղաքի  N 7 եւ Ճամբարակ քաղաքի N3 մանկապարտեզների թիմերը: Մանկական սպորտլանդիայի 5 վարժությունների ընդհանուր արդյունքներով մրցանակային առաջին տեղը գրավեց Գավառի N7 մանկապարտեզի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց, Սեւանի ՙԳալիք՚ մանկապարտեզի թիմը, իսկ Մարտունու N 4 մանկապարտեզի թիմը զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Հաղթող թիմերը պարգեւատրվեցին ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից սահմանված գավաթներով: 4-րդ տեղը գրաված Ճամբարակի N3 մանկապարտեզի թիմը Մարտունու մարզադպրոցի կողմից պարգեւատրվեց  գավաթով: Առաջին տեղ գրաված թիմը պարգեւատրվեց 150 հազար, երկրորդ տեղ գրաված թիմը՝ 130, երրորդ տեղ գրաված թիմը՝ 100 հազար դրամով: Գումարը թիմերին տրվել է մարզական գույք ձեռք բերելու նպատակով:
Հաղթող թիմն այս տարվա հունիսի 19-20-ին մայրաքաղաքում կմասնակցի ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված ,,Լավագույն նախադպրոցական հիմնարկ,, սպորտլանդիայի հանրապետական փուլին:
ՙԱյս տարի ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված մանկական սպորտլանդիային տարածքային փուլին մասնակցել են 22 նախակրթական հաստատության թիմեր, որոնցից մարզային փուլին մասնակցելու իրավունքը նվաճել են 4-ը: Փաստորեն, գործող մանկապարտեզներից սպորտլանդիային մասնակցել են մոտ 50 տոկոսը, ինչը խոսում է այն մասին, որ ՀՀ Նախագահի մրցանակի համար վիճարկվող միջոցառումը մեզանում արդեն սկսել է մեծ մասսայականություն վայելել՚-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի տեղակալ Սաշա Բավեյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55