Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2016

Հարգելի հայրենակիցներ
Ամեն մի երեխայի ծնունդ մեզ հրճվանք պատճառելու հետ մեկտեղ նաեւ պարտավորեցնում է՝ հոգալ նրանց խնամքի, կրթության, դաստիարակության եւ բարօրության մասին, անել հնարավորը, որպեսզի նրանք մեծանան առողջ, անհոգ, խաղաղ ու անվտանգ հայրենիքում, իրենց ծնողների կողքին, ընտանեկան սիրո ու ջերմության ներքո:
Շնորհավորում եմ բոլորիս` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և ցանկանում, որ մեր երեխաները հասակ առնեն միայն խաղաղ երկնքի տակ, ամուր ու շեն հայրենիքում, իրենց ծնողների, տատ ու պապերի բարեխնամ ձեռքերի մեջ:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06