Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ
28.05.2016

Հարգելի հայրենակիցներ
1918 թվականի մայիսի 28-ին հռչակելով Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ մեր պապերը վճռականորեն դրեցին ազատ ու ստեղծագործ հայրենիք կերտելու առաջին անխախտ հիմնաքարը, որի վրա վեր բարձրացան Հայաստանի Խորհրդային եւ Երրորդ Հանրապետությունները: Իսկ մայիսի 28-ի պատմական սխրանքն ապահոված Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերը մեր սերնդին քաջալերող օրինակ ծառայեցին Արցախի ազատագրական մարտերում:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ, մաղթում խաղաղ ու անպարտ հայրենիք, երջանկությամբ ու հաջողություններով լի օրեր, նորանոր հաղթանակներ:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորյան