Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին

27.05.2016

Սիրելի շրջանավարտներ
Դուք հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ դպրոցներին, ձեր սիրելի ուսուցիչներին ու ընկերներին եւ հազար ու մի նպատակներով ոտք դնում կյանքի մի նոր հանգրվան՝ ձեզ հետ տանելով գիտելիքների բավարար պաշար, հայեցի կրթություն ու դաստիարակություն: Դուք եք լինելու մեր հայրենիքի կերտման ու հզորացման ճանապարհի շարունակողները, Հայաստանի ապագան ձեր ձգտումներով ու գործերով հզորացնող արժանի սերունդը:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ, անկրկնելի օրվա առթիվ, ցանկանում խաղաղ երկինք, նպատակների եւ երազանքների իրականացում, երջանկություն ու կանաչ ճանապարհ հետագա ուսումնառության մեջ:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55