Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի 2172 շրջանավարտները հրաժեշտ տվեցին իրենց կրթօջախներին

27.05.2016

Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի ավարտական դասարաններում հնչեց վերջին զանգը: Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ մարզի բոլոր դպրոցներին ամրացվել էին մարզպետարանի աշխատակիցներ, իսկ շրջանավարտների ողջ օրը վերահսկվեց ՀՀ ոստիկանության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից: Շրջանավարտներին շնորհավորելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Գագարինավանի, Սևանի N 5 և 6 միջնակարգ դպրոցներում: Նշված կրթական հաստատություններում մարզպետը հանդիպումներ ունեցավ շրջանավարտների հետ: Վերջիններիս հետ զրույց ծավալվեց շրջանավարտների մասնագիտական կողմնորոշվածության, ռազմահայրենասիրական թեմաների և ապրիլյան քառօրյա հերոսամարտերի շուրջ: Ռաֆիկ Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ իր առջև կանգնած այսօրվա շրջանավարտի մեջ ինքը տեսնում է հայրենի հողի վաղվա հուսալի պաշտպանին: ,, Հայաստանում մեծանում է մի նոր սերունդ, որը լինելու է մեր երկրի տերն ու պաշտպանը: Այն ծրագրերը, որոնք մշակվում են հայրենի կառավարության կողմից, պետք է կյանքի կոչվեն ձեր նման երիտասարդների մտավոր կարողությունների ու ձեռք բերած գիտելիքների շնորհիվ: Առավել կարևորում եմ հայրենիքի սահմաններն անառիկ պահելու խնդիրը, որտեղ անհրաժեշտ են խելացի ու գրագետ երիտասարդներ: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին և մաղթում նրանց բարի երթ դեպի կյանքի նոր ճանապարհ,,- իր խոսքում նշեց Ռաֆիկ Գրիգորյանը: Այնուհետև մարզպետը հանդիպում ունեցավ նշված դպրոցների մանկավարժական կոլեկտիվների հետ` նրանց հետ քննարկելով դպրոցներում առկա հիմնախնդիրները: Մանկավարժները հիմնականում առաջ քաշեցին դպրոցական շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր, որոնց լուծման համար մարզպետը խոստացավ հնարավորության դեպքում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Գեղարքունիքի մարզի միջնակարգ եւ ավագ դպրոցներին այս ուսումնական տարում հրաժեշտ տվեցին 2172 շրջանավարտ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության եւ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցների տվյալներով, 1697 աշակերտ ավարտեցին Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող միջնակարգ դպրոցները, 475 աշակերտ՝ ավագ դպրոցները: 105 շրջանավարտ  ունեցավ Մարտունու ավագ դպրոցը, 90 շրջանավարտ՝ Սեւանի, 67 շրջանավարտ՝ Ձորագյուղի, 64 շրջանավարտ՝ Գավառի, 47 շրջանավարտ՝ Վարդենիսի, 69 շրջանավարտ՝ Ճամբարակի ավագ դպրոցները, 53 շրջանավարտ՝ Վարդենիկի կրթահամալիրը: Նույն աղբյուրների համաձայն՝ նախորդ ուսումնական տարում Գեղարքունիքի հանրակրթական դպրոցներն ավարտել են 2373 շրջանավարտ, որոնցից 1815-ը՝ մարզային ենթակայության միջնակարգ, 558-ը՝ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության դպրոցներից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59