Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցականների առարկայական օլիմպիադայից Գեղարքունիքի մարզի դպրոցականները վերադարձել են հաղթանակներով

26.05.2016

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում 16 առարկաների գծով Գեղարքունիքի մարզից երաշխավորված 80 աշակերտից փաստացի մասնակցել են 72 դպրոցական: Արդյունքում ունեցել ենք առաջին կարգի մեկ դիպլոմ, 2-րդ կարգի՝ 2, 3-րդ կարգի 3 դիպլոմ և 8 գովասանագիր: Առաջին տեղ է գրավել Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Գրիգորյանը գերմաներեն առարկայից: 2-րդ կարգի դիպլոմ է ստացել Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անի Համբարձումյանը քիմիա առարկայից և Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ալլա Ասոյանը հայ գրականությունից: 3-րդ կարգի դիպլոմ է ստացել Մարտունու ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Հայրապետյանը՝ աշխարհագրություն առարկայից, Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Նունե Պողոսյանը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայից: Ըստ Կրթության եւ գիտության նախարարության դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման հանձնաժողովի՝ Գեղարքունիքի մարզի դպրոցականները առավել փայլուն արդյունքներ են ցուցաբերել նախնական զինվորական պատրաստություն առարկայից, որտեղ Ճամբարակի ավագ դպրոցի թիմը գրավել են երկրորդ տեղը: Օլպիմիադաների արդյունքների ամփոփումից գովասանագրերի են արժանացել Վարդենիսի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վաղթանգ Ղազարյանը կենսաբանություն առարկայից, Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Կալիպսե Սարիբեկյանը աշխարհագրությունից, Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Միրզիկյանը ռուսաց լեզու առարկայից, Լիճքի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արսեն Պողոսյանը գերմաներենից, Լճավանի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մարիամ Մարտիրոսյանը պատմությունից, Ծովինարի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հրայր Մելքոնյանը պատմությունից, Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Նունե Պողոսյանը հայ գրականությունից եւ Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Աիդա Բադալյանը հայոց լեզու առարկայից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59