Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Եվրոպական Միության դեսպանին

19.05.2016

Մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն, նրան ուղեկցող Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան Նիկոլաս Ֆայեին և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոյին: Մարզի ղեկավարը ողջունեց հյուրերին` մարզ կատարած այցի համար: Կողմերը քննարկեցին մարզում Եվրոպական Միության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկա համատեղ անելիքները: Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ մարզը պատրաստ է համագործակցության ԵՄ բոլոր երկրների հետ` ունենալով նաև համագործակցության փորձ Ֆրանսիայի հանրապետության Իզերի մարզի հետ: ,,Գեղարքունիքի մարզի երկու տասնյակից ավել համայնքների ջրամատակարարման համակարգը հանձնված է ֆրանսիական կողմի կառավարմանը, որի հետ ունեցած համագործակցությամբ վերջին տարիների ընթացքում մարզում իրականացվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման խոշոր ծրագրեր: Ֆրանսիայի Իզերի մարզի հետ արդյունավետ համագործակցությունն արտահայտված է նաև կրթության, առողջապահության և տուրիզմի ոլորտներում իրականացված ծրագրերով,, - կարևորեց մարզպետը: Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին նաև մարզում տուրիզմի, գյուղատնտեսության, մանր և միջին ձեռներեցության զարգացման հեռանկարները: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսեց Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող ,,ENPARD,, ծրագրի մասին: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերով մայիսի 16-ին Վիեննայում հրավիրված հանդիպման շուրջ: Գավառ քաղաք կատարած այցի ընթացքում ԵՄ դեսպանը հանդիպում ունեցավ մարզի ԶԼՄ –ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այնուհետև մասնակցեց Գավառի մշակույթի տանը ԵՄ միջազգային օրվան նվիրված համերգին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06