Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

19.05.2016

Մայիսի 17-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Կոմիտեն այս անգամ քննության առավ Վարդաձորի և Կարճաղբյուրի ԱԱՊԿ-երի, ինչպես նաև Գեղամասարի, Զովաբերի, Հայրավանքի միջնակարգ և Վարդենիկի N 2 հիմնական դպրոցների 2013, 2014 և 2015 թվականների ֆինանսական գործունեության ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ կազմված արձանագրությունների, վերը նշված կազմակերպությունների պատասխանատուները ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում թույլ են տվել մի շարք թերություններ ու բացթողումներ, որոնց համար Կարճաղբյուրի ԱԱՊԿ-ի, Գեղամասարի և Զովաբերի միջնակարգ, Վարդենիկի N 2 հիմնական դպրոցների տնօրենները և հաշվապահները ենթարկվեցին կարգապահական տույժի: Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ նշված կազմակերպությունները մեկամսյա ժամկետում պետք է վերացնեն արձանագրված բոլոր խախտումներն ու թերությունները և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնեն մարզպետարան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39