Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացօթյա ցուցադրություն` թանգարանների միջազգային օրվա առթիվ

18.05.2016

Մոտ 7 տասնամյակների ընթացքում Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում հավաքագրվել ու գրանցվել են ավելի քան 10 հազար թանգարանային և պատմամշակութային ժառանգության ցուցանմուշներ, որոնցից միայն 1000-ն են ներկայացված մշտական ցուցադրության: Դրանք ներկայացնում են մարզի պատմությունը` Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից մինչև մեր օրեր: Թանգարանի պահոցներում խնամքով պահպանված մնացած նմուշները ցուցադրության են ներկայացվում ժամանակ առ ժամանակ: Թանգարանի 6 սրահներում ցուցադրվող նմուշները դասակարգված են հնագիտական, ազգային-ազատագրական, նորագույն պատմության և դրամագիտության բաժինների: Այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Նոր Բայազետի ժամանակագրական տվյալների, քաղաքի հիմնադիրների, բարերարների մասին պատմող նյութերի, տարածաշրջանին բնորոշ ժողովրդական տան և քաղաքատիպ ապրող մարդկանց կենցաղային պայմանների և այլ ցուցանմուշների հանդեպ: Տարիներ շարունակ թանգարանը հարստացվել է նաև Հայոց ցեղասպանության ժամանակահատվածը ներկայացնող նյութերով: Ցավոք հարստանում է նաև Արցախյան ազատամարտը ներկայացնող բաժինը: Թանգարանում ցուցադրվող որոշ գյուղատնտեսական և կենցաղային իրեր վկայում են տարբեր ժամանակներում հայ շինականի զբաղվածության մասին: Տարածաշրջանի կանանց բնորոշ գորգագործական աշխատանքների ցուցանմուշները հետաքրքրական են նաև արտասահմանյան երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար: Այստեղ ցուցանմուշների քանակը տարեցտարի ավելանում է նաև բազմապիսի նվիրատվությունների շնորհիվ: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը տարեկան ունենում է 250-300 այցելու: Նրանց թիվը կրկնապատկվում է հատկապես հիշարժան օրերին և այստեղ հաճախակի կազմակերպվող միջոցառումների ընթացքում:  Մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի կողմից  կազմակերպվեց բացօթյա ցուցադրություն, որը կեզրափակվի մայիսի 21-ին`թանգարանային գիշերներով:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59