Նորություններ
Կայացավ ,,Տարվա լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ և լավագույն դաստիարակ,, ամենամյա մրցույթի մարզային փուլը
16.05.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համապատասխան որոշմամբ հաստատված մրցույթների մարզային փուլի գնահատող հանձնաժողովը Գեղարքունիքի մարզում անցկացրել է մրցույթ ՙՏարվա լավագույն տնօրեն, տարվա լավագույն ուսուցիչ եւ տարվա լավագույն դաստիարակ՚ անվանակարգերում: Արդյունքում ՝ ՙՏարվա լավագույն տնօրեն՚ անվանակարգում հաղթող է ճանաչվել Սեւանի N 3 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը, ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚ անվանակարգում՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արարատ Մովսեսյանը և ՙՏարվա լավագույն դաստիարակ՚ անվանակարգում՝ Սեւանի ՙԶարթոնք՚ մսուր-մանկապարտեզի դաստիարակչուհի Նարինե Հարությունյանը: Հաղթողները հոկտեմբեր ամսին կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին: