Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհվեց վաստակած հանգստի

16.05.2016

Կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը օրենքով սահմանված կարգով վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի` տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Իվան Ասատրյանին: Երկարամյա պատասխանատու և բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական բարձր ունակությունների դրսեւորման,իր ղեկավարման ոլորտում ցուցաբերած ջանադիր աշխատանքի համար Իվան Ասատրյանին շնորհվեց ՀՀ Նախագահի պատվոգիր և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագիր: Այն Ասատրյանին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ,, Իվան Ասատրյանն ունի աշխատանքային երկարամյա և հարուստ կենսագրություն: Համատեղ աշխատանքային տարիների ընթացքում ես նրան ճանաչել եմ որպես վստահելի անձնավորության, բարձր եմ գնահատել նրա աշխատասիրությունը եւ պատասխանատվություն: Շնորհակալ եմ արդյունավետ աշխատանքի համար,,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` շնորհավորելով նրան ծննդյան 66-րդ տարին լրանալու կապակցությամբ:
Իվան Ասատրյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, մարզպետի տեղակալներին, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին և իր գործընկերներին` համատեղ ու համագործակված աշխատանքի, ինչպես նաեւ հնչեցրած գնահատականների, պարգեւների ու առանձնակի ուշադրության համար` խոստանալով այսուհետ ևս անհրաժեշտության դեպքում օգտակար լինել իր փորձով ու մասնագիտական գիտելիքներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39