Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը մայիսյան հաղթանակների առթիվ
08.05.2016

Հարգելի հայրենակիցներ
Բեռլինի և Շուշիի պատմական հաղթանակները, որոնք ձեռք բերվեցին հայ քաջորդիների սխրանքների և արյան գնով, ապահովեցին Հայոց հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը, խորհրդային Հայաստանի ծաղկումն ու զարգացումը և Արցախի ազատագրումը:
Բեռլինի և Շուշիի նվաճումները, փառապանծ Հայոց բանակը պահպանեց նաև այս տարվա ապրիլյան հերոսամարտերում:
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակների օրվա` մայիսի 9-ի կապակցությամբ, ցանկանում տևական խաղաղություն, միաբանություն, համազգային նպատակների իրագործում և նորանոր հաղթանակներ:
Գեղարքունիքի մարզպետ` Ռաֆիկ Գրիգորյան