Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում
03.05.2016

Մայիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 24 քաղաքացի: Ներկայացված դիմումներից 2-ը աշխատանքի տեղավորման խնդրանքով էին, 5-ը հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացիներ մարզպետին դիմեցին իրենց բնակարանների վթարված հատվածի ուսումնասիրման նպատակով համապատասխան մասնագետներ գործուղելու և ևս 15 քաղաքացի` սոցիալ- տնտեսական բնույթի խնդիրների կարգավորման նպատակով դրամական աջակցություն ստանալու խնդրանքով: Մարզի ղեկավարը տեղում բավարարեց դրամական աջակցություն ստանալու և առողջարանային ուղեգիր ձեռք բերելու ակնկալիքով ներկայացված դիմումները: Մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց շուրջ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: