Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից ապրիլյան հերոսամարտում զոհված զինծառայողների ընտանիքներին ՙՏաշիր՚ հիմնադրամի կողմից հատկացվեց դրամական օգնություն

28.04.2016

Ապրիլյան հերոսամարտերում Գեղարքունիքի մարզից զոհված հինգ զինծառայողների ընտանիքներին ապրիլի 27-ին երկու հազարական ԱՄՆ դոլարի չափով դրամական օգնություն հատկացվեց ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի կողմից: Դրամական օգնությունը Երանոս, Զոլաքար, Փոքր Մասրիկ եւ Արեգունի գյուղերում զոհված զինծառայողներ Նորիկ Սարգսյանի, Գագիկ Մելքոնյանի, Դավիթ Հայրապետյանի, Վրեժ Սարգսյանի եւ Հարություն Աբրահամյանի ընտանիքներին անձամբ հանձնեց ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը: Ընդունելով դրամական օգնությունը, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն իրենց խոսքերում նշեցին, որ ցավի ու կսկծի հետ մեկտեղ հպարտություն են ապրում այն մտքից, որ իրենց հերոս զավակներն իրենց կյանքը զոհել են հայրենիքի փրկության համար, իսկ իրենք հետայսու ապրելու են՝ նրանց գործը շարունակելու, հայրենի տունն ու երկիրը շենացնելու համար: ՙՏաշիր՚ հիմնադրամը որոշում է կայացրել՝ յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի հատկացնել երկու հազարական ԱՄՆ դոլար: Այն բաժանել ենք զոհվածների ընտանիքներին անձամբ, եղել Արցախում, Սյունիքում, Գեղարքունիքում, մեր առաքելությունը շարունակելու ենք Հայաստանի այլ մարզերում ու մայրաքաղաքում: Իհարկե, մարդկանց կորուստը ծանր է, անդառնալի, բայց, կարծում եմ, որ մեր քայլով ինչ որ կերպ կատարում ենք մեր հոգու պարտքը, փորձում այսպես սփոփել մեր հերոսների ընտանիքներին՚,-նշեց ՙՏաշիր՚ հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28