Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում շարունակվում է Արցախին օգնություն ցուցաբերելու գործընթացը

14.04.2016

Գեղարքունիքի մարզի կազմակերպությունները շարունակում են կամավոր դրամ հանգանակել՝ Արցախին օգնություն տրամադրելու նպատակով: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի տեղեկացմամբ, ապրիլի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները Արցախի օգնության ֆոնդին են փոխանցել մոտ 21 միլիոն դրամ: Նույն ֆոնդին 700 հազար դրամ փոխանցել են Կարմիրգյուղի, 550 հազար դրամ՝ Լանջաղբյուրի, 150 հազար դրամ՝ Գեղարքունիքի գյուղապետարանի, 800 հազար դրամ՝ ՙՄարտունու ծննդատուն՚ ՊՓԲԸ, 175 հազար դրամ՝ Սարուխանի բուժամբուլատորիայի աշխատակիցները: ՙԱյս պահին դրամահավաքը կամավորությամբ շարունակվում է մարզի պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր ընկերություններում: Բազմաթիվ անհատ քաղաքացիներ էլ Արցախին օգնության ձեռք են մեկնում ինչպես դրամով, այնպես էլ՝սննդամթերքով, առաջին անհրաժեշտության պարագաներով՚,-նշեց մարզպետի տեղակալը: Սարուխան գյուղի բնակիչներ Արսեն, Արմեն, Արթուր, Արա, Արամ, Ահարոն Կատվալյանների տրամադրած 10 տոննա կարտոֆիլը եւ Հայկ, Հովհաննես, Հրաչ Հովհաննիսյանների տրամադրած 2,5 տոննա ալյուրն արդեն հասել է Արցախ եւ տրամադրվել Պաշտպանության բանակին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03