Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում

13.04.2016

Ապրիլի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Ճամբարակի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկելով գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, պետության կողմից համայնքներում հրատապ լուծում պահանջող ծրագրերի իրականացման, Արցախի մեր հայրենակիցներին եւ տարածքի համայնքներից առաջնագծում գտնվող կամավորներին աջակցելու հետ կապված խնդիրներ: ՙԿառավարությունը պատրաստակամ է ըստ պահանջարկի տնտեսություններին հատկացնել սուբսիդավորված դիզվառելիք, սերմացուներ եւ պարարտանյութեր: Առաջարկում եմ ամենասեղմ ժամկետներում ներկայացնել հայտացուցակները, որպեսզի տնտեսությունները կարողանան ժամանակին իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները: Մյուս կողմից հորդորորում եմ՝ գարնանացանի կատարման խնդիրներում աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնց անդամները հայրենի սահմանները պաշտպանելու նպատակով այս պահին գտնվում են Արցախում՚,-նշեց մարզպետը: Մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին տեղեկացրեց նաև, որ այս տարվա ընթացքում պետբյուջեի միջոցներով Ճամբարակի տարածաշրջանի համայնքներում կիրականացվեն հրատապ լուծում պահանջող բազմաբնույթ ծրագրեր: ՙՀրատապ լուծում պահանջող այն ծրագրերը, որոնք բարձրացվել են նախորդ տարվա ընթացքում, ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով կիրականացվեն այս տարվա ընթացքում: Ճամբարակ քաղաքում կիրականացվեն խմելու ջրի մատակարաման համակարգի նորացման եւ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ,-նշեց մարզպետը: Այցի ընթացքում մարզի ղեկավարը քաղաքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, ապա եղավ Ճամբարակի առողջության կենտրոնում, որտեղ խորհրդակցություն անցկացրեց բուժանձնակազմի եւ զորակոչային հանձնաժողովի հետ: Տեղում քննարկելով առկա հիմնախնդիրները՝ Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց՝ հաստատության բուժանձնակազմը սեղմ ժամկետներում համալրել նեղ մասնագետ կադրերով եւ բարձրացնել զորակոչային հանձնաժողովի աշխատանքային պատասխանատվությունն ու արդյունավետությունը: ՙԱմենայն պատասխանատվությամբ ու մասնագիտական պարտքի գիտակցումով պետք է հետազոտել յուրաքանչյուր նորակոչիկի, ժամանակին ի հայտ բերել նրանց մոտ նկատված առողջական խնդիրները եւ անել հնարավորը, որ մեր երիտասարդները բանակ զորակոչվեն բացառապես առողջ վիճակում՚,-կարեւորեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03