Նորություններ
Մարզում շարունակվում է Արցախին օգնություն տրամադրելու գործընթացը
12.04.2016

Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում է ամենատարբեր տեսակի օգնությունների տրամադրումը Արցախի բնակչությանը, առաջնագծում գտնվող զինծառայողներին եւ կամավորներին: Ապրիլի 12-ի դրությամբ արդեն Արցախին օգնության ձեռք են մեկնելմարզի 40 համայնքներ, մնացած համայնքները եւս ձեռնարկում են օգնության իրենց բաժինը: Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեց Արցախի օգնությունները համակարգող շտաբի խնդրանքը այն մասին, որ սննդի եւ առաջին անհրաժեշտության պարագաների կողքին կարեւորել նաեւ դրամական օգնությունները: ,,Ավերված բնակավայրերի եւ այլ խնդիրների լուծման համար ավելի քան անհրաժեշտ են դրամական օգնությունները, որոնք եւ առաջիկայում մարզային ենթակայության կազմակերպությունների եւ բնակիչների կողմից կփոխանցվեն համապատասխան հաշվեհամարներին: Իհարկե, դա չի նշանակում, թե մարզում կսահմանափակվեն մյուս կարգի օգնությունները՚,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Արցախին տրամադրվող օգնությունները համակարգող Անդրանիկ Հակոբյանի տեղեկացմամբ՝ մարզի տարբեր կազմակերպությունների կողմից ընթանում է դրամական հանգանակություն, որը մոտակա օրերի ընթացքում կփոխանցվի Արցախի օգնության ֆոնդին: