Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օգնություն Արցախին

08.04.2016

Գեղարքունիքի մարզի համայնքները,  մարզի առողջապահական և  կրթամշակութային  կազմակերպությունները շարունակում են ամենատարբեր կարգի օգնություններ հասցնել Արցախի խաղաղ բնակչությանը , առաջնագծում գտնվող զինվորներին ու կամավորներին:  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկացմամբ արդեն համապատասխան հաշվեհամարին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ մարզպետարանի աշխատակիցների կողմից հանգանակվել եւ փոխանցվել է 1 միլիոն 250 հազար դրամ: 200 հազար դրամ հանգանակել եւ համապատասխան հաշվին են փոխանցել Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանն ու գյուղապետարանի աշխատակիցները: Մեքենաներով բեռնված սննդամթերք, հագուստ, ծխախոտ, առաջին անհրաժեշտության  այլ պարագաներ են Արցախ հասցվել Վարդենիկի, Գանձակի, Գեղհովիտի, Մադինայի, Սեւանի քաղաքապետարանի եւ տարածքի համայքների գյուղապետարանների եւ բնակիչների հանգանակություններով:Արդեն 2-րդ անգամ Նորատուսի եւ շրջակա համայքների երիտասարդներին համախմբելով՝ Արցախին բեռնված մեքենաներով սնունդ է հասցնում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանը: Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում սննդով ու առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնված մեքենաները տեղ կհասնեն Ծակքարից, Ծովասարից, Գավառ քաղաքից և Հացառատ թաղամասից, Գեղարքունիք եւ Լանջաղբյուր գյուղերից :ՙՄարզի բնակչությունը, մեծից փոքր, հոգով ու սրտով, Արցախ աշխարհի մեր հայրենակիցների, մեր հերոս զինվորների հետ են: Դեռ Արցախի պաշտպանական դիրքերում են մեր քաջ կամավորները, իսկ հարյուրավոր ազատամարտիկներ ու երիտասարդներ հերթագրվել ու սպասում են կանչի, ամեն մեկը ցանկանալով ինչ-որ կերպ օգնության ձեռք մեկնել Արցախին՚-նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:19:28