Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի սուրբ Աստվածածին եկեղեցում հայրենյաց պաշտպան զինվորների համար կատարվեց աղոթքի եւ օրհնության կարգ

05.04.2016

Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում ապրիլի 4-ին տեղի ունենացավ մեր հայրենիքի եւ հայրենյաց պաշտպան զինվորների հաջողությանը նվիրված միասնական աղոթքի եւ օրհնության կարգ` հանդիսապետությամբ թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի եւ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի ողջ հոգեւոր դասի: Աղոթքի եւ օրհնության կարգին ներկա գտնվեցին Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավար կազմը եւ աշխատակազմի անդամները, Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների ղեկավարները, Գավառի զինկոմիսարիատի աշխատակիցները, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հավատավորներ:ՙՄենք այսօր հավաքվել ենք այստեղ` Աստծուց խնդրելու զորակցություն դժվարին կացության մեջ հայտնված մեր ազգի եւ Արցախի համար: Իր պատմության ընթացքում հայ ազգը բազմաթիվ դժվարությունների է հանդիպել: Եթե դիտարկում ենք մեր ազգին հասած պատուհասների քանակը եւ այդքանից հետո նրա վերապրելը այս թվաքանակով, ապա համոզվում ենք, որ աշխարհում այդպիսի ազգ այլեւս գոյություն չունի: Այսօր թշնամին ռմբակոծում է մեր դիրքերը, գյուղերը, մեր զինվորներին: Բայց մենք դարձել ենք միասնական մի բռունցք, եւ, ինչպես ասել է մի իմաստուն, այն ազգը, որը դարձել է բանակ, այլեւս անհաղթելի է: Այսօր մեր ազգը դարձել է մեկ մարդ, որին հաղթելն անհնար է: Կարծում եմ, որ Աստված լավ գիտի, թե ինչ հող է մեզ բաժին հանել, որի վրա գոյատեւում ենք հազարամյակներ շարունակ: Մեր հայրենի հավատքով զինված` պիտի լինենք տերը մեր հողի եւ մեր ձեռքերով ծաղկեցնենք նրան՚,-միասնական աղոթքի եւ օրհնության կարգի արարողությունից հետո ներկաներին դիմեց Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55