Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում ցուցադրվեցին Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները

02.04.2016

Ապրիլի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գավառ քաղաք տեղափոխվեց Քրիստոնեական եկեղեցու սրբերից մեկի՝ Հովհաննես Մկրտչի մասունքները: Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասը եւ հավատավոր ժողովուրդը, դիմավորելով Սրբի մասունքները, այն տեղադրեցին Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ հավատավոր ժողովուրդը հերթով խոնարհվեց Սրբի մասունքների առաջ եւ համբուրեց այն: Ապա հավատավորների ուղեկցությամբ Հովհաննես Մկրտչի մասունքները տեղափոխվեց Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցի: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ: Մասունքները Սուրբ Կարապետում կմնան մինչ երեկոյան:Հավատավոր բազմությանը հովանավորների աջակցությամբ բաժանվեց Սուրբ մատաղ:Հովհաննես Մկրտչի մասունքների հետ հաղորդվելու համար Գավառ քաղաք ուխտագնացության էին եկել արտերկրում ու Հայաստանի այլ մարզերում բնակվող ուխտավորներ: ՙԱպրիլի 2-ը Հովհաննես Մկրտչի՝ Քրիստոնեական կրոնի գլխավոր գործող անձանցից մեկի գլխատման օրն է։ Նա բազմաթիվ եկեղեցիների կողմից ճանաչվել է Սուրբ։ Հովհաննես Մկրտիչի մասին պատմվում է ինչպես Ավետարանում, այնպես էլ՝ Ղուրանում։ Նա աստվածահավատ ամուսինների՝ Եղիսաբեթի եւ քահանա Զաքարիայի որդին էր, ովքեր տասնամյակներ շարունակ երեխաներ չէին ունենում: Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց՝Գաբրիել հրեշտակապետի միջոցով՝ տաճարում՝ ծիսական խնկարկություն կատարելու ժամանակ։ Մանկանը Գաբրիելի հրամանի համաձայն Հովհաննես անվանեցին, որ թարգմանաբար նշանակում է աստվածաշնորհ, Աստծո ողորմություն, իսկ Հովհաննեսը Աստծո կողմից կոչված էր ուրախությամբ լցնելու մարդկանց սրտերը եւ պատրաստելու նրանց Քրիստոսի գալուն: Այս միջոցառումը Քրիստոնեական հավատի, նրա գլխավոր գործող անձանցից մեկի սրբացման ու հիշատակության հանդեպ բացառիկ տուրք է, հավատավոր ժողովրդին հայրենի հավատի ու մայր եկեղեցու հետ կապելու հնարավորություն՚,- իր ելույթում նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55