Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց Հայաստանի շախմատի համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը

02.04.2016

Գեղարքունիքի մարզում ավարտվեց Հայաստանի շախմատի համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Շախմատի համադպրոցական օլիմպիադան համատեղ կազմակերպում են ՀՀ շախմատի ֆեդերացիան եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Օլիմպիադային մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի դպրոցականները, իսկ 9-րդ տարին անընդմեջ այս մրցաշարին իր աջակցությունն է բերում ՙՀայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը՚:
Օլիմպիադայի մարզային փուլին մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից մասնակցում էր մեկ թիմ: Չորսական անդամներից բաղկացած այս հինգ թիմերը հաղթող էին ճանաչվել նախորդ փուլերում: Խաղն ընթանում էր արագ շախմատի կանոններով: Մրցաշարում հաղթող ճանաչվեց եւ մայիս ամսին Ծաղկաձորում կայանալիք շախմատային օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակցության իրավունք նվաճեց Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը: Մարզային փուլին մասնակցող 20 դպրոցականներին ՙՀայկական Բարեգործական Ընդհանուր Միության՚ ներկայացուցիչները նվիրեցին շախմատի մասին պատմող գրքեր: Հաղթող թիմը ստացավ նաեւ հաղթական գավաթ, իսկ թիմի անդամները՝ մեկական պլանշետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55