Նորություններ
Հրավիրվեց ներքին աուդիտի հերթական նիստը
31.03.2016

Մարտի 23-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2016 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեց <<Գավառի պոլիկլինիկա>> ՓԲԸ-ում անցկացված ներքին աուդիտի արդյունքները: Քննարկվեցին աուդիտի ընթացքում նշված կազմակերպությունում բացահայտված ֆինանսատնտեսական և այլ բնույթի մի շարք բացթողումներ և խախտումներ: Կատարված խախտումների համար ընկերության տնօրենը ենթարկվեց կարգապահական տույժի: Ընկերությանը հանձնարարվեց սեղմ ժամկետում վերացնել ներքին աուդիտի ընթացքում արձանագրված խախտումներն ու թերությունները և դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: