Նորություններ
Մարզի համայնքներում անցկացվեց հեթական ,,Բաց դռների օրը,,
29.03.2016

Մարզի գյուղական համայնքներում կազմակերպվող առողջապահական ,,Բաց դռների օրեր,, միջոցառումը կրում է շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ իրականացվող միջոցառման նպատակն է բնակչության շրջանում վաղ հայտնաբերել առողջական խնդիրները և կանխել դրանց հետագա զարգացումը: Մարտի 26-ին մարզի բժշկական կենտրոնների նեղ մասնագետ բժիշկների ուժերով կազմակերպվեց հերթական ,,Բաց դռների օրը,,: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի տեղեկացմամբ Սարուխան, Ծովինար, Գետիկ և Անտառամեջ համայնքներում հետազոտվել են 91 քաղաքացի, որից 37- ական` Սարուխան և Ծովինար համայնքներում, իսկ 17 քաղաքացի Անտառամեջ և Գետիկ համայնքներում: Ընդունելության ընթացքում բժիշկները կատարել են հետազոտություն և խորհրդատվություն, ինչը կկողմնորոշի հիվանդին իր հետագա բուժումը կազմակերպելու համար: