Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց Գեղարքունիքի մարզպետարանի 2016 թվականի ներքին աուդիտի առաջին նիստը

29.02.2016

Փետրվարի 29-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2016 թվականի առաջին նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի 2016 թվականի տարեկան ծրագրի` աուդիտորական խումբը հունվարի 20-27-ը մարզի ,,Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ-ում իրականացրել է  2013, 2014 և 2015 թվականների ֆինանսական գործունեության աուդիտ: Հրավիրված նիստի ընթացքում քննարկվեցին այդ ուսումնասիրությունների արդյունքները, վեր հանվեցին նշված կազմակերպությունում բացահայտված ֆինանսատնտեսական բնույթի մի շարք բացթողումներ և անճշտություններ: Կազմված եզրահանգումների արդյունքում Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը և հաշվապահը ենթարկվեցին ,,խիստ նկատողություն,, կարգապահական տույժի: Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահի կողմից միաժամանակ հանձնարարվեց նշված պատասխանատուներին 1 - ամսյա ժամկետում վերացնել արձանագրված խախտումները և թերությունները և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-07 13:42:13