Նորություններ
Գեղարքունյաց ձմեռ Ճամբարակ քաղաքում
23.02.2016

Ճամբարակի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին Ճամբարակ քաղաքում անցկացվեց <<Գեղարքունյաց Ձմեռ 2016>> մարզամշակութային միջոցառում: Մրցումները անցկացվեցին հետևյալ մարզաձևերից` մրցումներ սահնակով, պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, ձեռքի ուժ, աքլորախաղ, կոխ և բարձունքի գրավում: Տարբեր մարզաձևերից բարձր արդյունքներ ցույց տվեցին հետևյալ մարզիկները` Հարություն Չիլինգարյանը` կշռաքարը բարձրացրեց 103 անգամ, վերջինս հաղթեց նաև կոխ մարզաձևում: Տարբեր մարզաձևերից հաղթող ճանաչվեցին`Ռոման Դանիելյանը, Սիրակ Կիրակոսյանը, Գագիկ Հարությունյանը, Արմեն Օհանյանը և Սուրեն Օհանյանը: Միջոցառման ավարտին հաղթող մարզիկները քաղաքապետարանի կողմից արժանացան նվերների և խրախուսանքների: