Նորություններ
,,Գեղարքունյաց ձմեռ,, Սևանի N 1 հիմնական դպրոցում
21.02.2016

Փետրվարի 18-ին Սևանի Մ.Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Գեղարքունյաց ձմեռ -2016>> մարզամշակութային միջոցառումը: Միջոցառման մասնակիցները դպրոցի 4-9-րդ դասարանների աշակերտներն էին: Տոնախմբությունը մեկտեղել էր առողջ ապրելակերպի սիրահարներին, որոնք էլ ստեղծել էին մարզական և մրցակցային մթնոլորտ:
Հնչում էր հայկական քոչարին ու յարխուշտան, տոնը հաճելի զվարճանքի վերածելու ակնկալիքով երեխաները դահուկներով, սահնակներով եկել էին, որպեսզի ժամանակը լավագույն ձևով օգտագործեն: Աշակերտները հանդես եկան ցուցադրական ելույթներով` ծանրագնդի բարձրացում, պարանի ձգում, դահուկավազք, վոլեյբոլի և ֆուտբոլի առաջնություն:
Նպատակը մեկն էր. վաստակել առաջինի տիտղոսը: Վերջում երեխաները խարույկի մոտ շուրջպար բռնեցին: