Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
09.02.2016

Փետրվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակից 14 քաղաքացիներից 3-ը դիմեցին աշխատանքի տեղավորման, 1-ական քաղաքացի` պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, գարնանացանի նպատակով սերմացու և դիզվառելիք ձեռք բերելու, 2-ական քաղաքացի` կենցաղային բնույթի խնդիրների կարգավորման, բնակարանի վերանորոգման նպատակներով մարզի ղեկավարից աջակցություն ստանալու նպատակով: Մնացած դիմումատուները սոցիալական տարբեր բնույթի խնդիրների կարգավորման նպատակով ակնկալում էին դրամական օգնություն: Քաղաքացիների մի մասին տեղում տրվեց սպառիչ պատասխան, իսկ մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: