Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցներում վերահսկվում է սուր շնչառական հիվանդությունների հետ կապված իրավիճակը

01.02.2016

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում փետրվարի 1-ից վերսկսվել են ուսումնական պարապմունքները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից կատարված առաջին օրվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշակերտների հաճախելիությունը բավարար է, իսկ դասասենյակներում ապահովվել է սենյակային նախատեսված ջերմաստիճանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հավաստմամբ`  Գեղարքունիքի մարզպետարանի կողմից դպրոցներում վերահսկողություն կիրականացվի առաջիկա 10 օրերի ընթացքում: ,,Յուրաքանչյուր համայնքում, բացի մեր անմիջական այցերը, ընտանեկան բժիշկների միջոցով կատարվում է ինչպես աշակերտների, այնպես էլ դասասենյակների ջերմաչափում: Եթե աշակերտները ջերմում են կամ ունեն սուր շնչառական հիվանդությունների նախանշաններ, ապա նրանք ազատվում են դասերից: Առաջին օրը հաճախելիությունը կարելի է բավարար համարել իսկ առկա բացակայությունները պայմանավորել առանձին աշակերտների հիվանդությամբ: Մեր կողմից իրավիճակը կվերահսկվի այնքան ժամանակ, մինչեւ որ ամբողջությամբ նահանջեն սուր շնչառական հիվանդությունները: Նախադպրոցական հաստատությունները մարզում կբացվեն փետրվարի երկրորդ կեսին, ինչպես որոշել են տեղական ինքնակառավարման մարմինները,, - նշեց վարչության պետը:
Նույն աղբյուրի հավաստմամբ փետրվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդություններից ապաքինվողների թիվն արդեն հասել է 33-ի, որը վերջին տաս օրերի համեմատ նվազել է 49 դեպքով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 09:55:47