Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են

27.01.2016

Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ճանապարհներին դժվարանցանելի վիճակ առաջացավ հունվարի 24-26-ին տեղացած առատ ձյան եւ բքերի հետեւանքով: Ճանապարհների ձմեռային սպասարկումն ու պահպանությունն իրականացնող կազմակերպությունների շուրջօրյա աշխատանքի արդյունքում հունվարի 27-ի հետկեսօրին մարզի միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի, ամբողջությամբ բաց են եւ երթեւեկելի, ընթացքի մեջ են մարզային նշանակության ճանապարհների մաքրման, լայնացման եւ մշակման աշխատանքները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տվյալներով տեղացած ձյան բարձրությունը կազմել է 30-ից մինչեւ 60 սանտիմետր: ՙԱրդեն երրորդ օրն է, ինչ արտակարգ ռեժիմով են աշխատում ճանապարհաշինարարները` հիմնականում ապահովելով միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիությունը:Հունվարի 26-ի կեսօրից ողջ տեխնիկան աշխատում է արդեն մարզային ճանապարհների մաքրման եւ մշակման ուղղությամբ:Քաղաքներում եւ գյուղական առանձին խոշոր համայնքներում եւս ձեռնարկվում են ներհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներ: Եթե մոտակա ժամերի ընթացքում նոր բուք չդիտվի, ճանապարհաշինարարներն ամբողջությամբ կապահովեն նաեւ մարզային նշանակության բոլոր ճանապարհների անցանելիությունը՚,- հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:
Տեղեկացվում է նաև, որ Վերին-Գետաշեն-Մադինա ճանապարհը փակվել է մոտ 10 կիլոմետր երկարությամբ, որի կեսն արդեն մաքրվել է ձյան բարձր շերտից, իսկ Վարդենյաց լեռնանցքում Մարտունի-Գետափ ճանապարհը փակ է մոտ 20 կիլոմետր, որի մաքրման համար աշխատում են 3 միավոր տեխնիկա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38