Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունյաց ձմեռ-2016

19.01.2016

Հիմք ընդունելով առողջ ապրելակերպի շրջանակներում ,,Ոչ թմրամոլությանը,, խորագրով Գեղարքունիքի մարզի համայնքներում «Գեղարքունյաց ձմեռ - 2016» մարզամշակութային միջոցառում կազմակերպելու և անցկացնելու մասին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2016 թվականի փետրվարի 9-ի որոշումը, Գավառ քաղաքի N5 հիմնական դպրոցը առաջիններից էր, որ նախաձեռնեց դրա իրականացումը: Մարզամշակութային այս միջոցառմանը մասնակցում էին դպրոցի I-IX դասարանների աշակերտները, ծնողներ, ուսուցիչներ: Միջոցառումը լավագույնս կազմակերպելուն և անցկացնելուն նպաստում էր դպրոցամերձ տարածքի ձյունառատ խաղահրապարակը, արևոտ եղանակն ու դպրոցականների բարձր պատրաստակամությունը: Ծրագրի ընթացքում դպրոցականները միմյանց հետ մրցեցին դահուկներով, սահնակներով, VII-IX դասարանների աշակերտները փորձեցին իրենց ուժերը «Կոխ» ըմբշամարտի մրցումներում, պարանի ձգում մարզաձևում, իսկ I-IV դասարանների աշակերտները ակտիվորեն մասնակցեցին «Հարված ձնագնդիով նշանակետին» խաղին: Միջոցառման ավարտին ողջ մասնակիցները շուրջպար բռնեց խարույկի շուրջ, իսկ առավել աչքի ընկած դպրոցականները արժանացան խրախուսանքի: «Գեղարքունյաց ձմեռ - 2016» մարզամշակութային միջոցառումը, ըստ կազմակերպիչների, Գավառի N5 հիմնական դպրոցում անցկացվում է գրեթե ամեն տարի, ինչը մեծապես նպաստում է դպրոցականների շրջանում ձմեռային մարզաձևերի, ազգային խաղերի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի արմատավորմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38