Նորություններ
2016 թվականի առաջին օրը Գեղարքունիքի մարզում ծնվել է 15 երեխա
08.01.2016

2016 թվականի հունվարի 1-ին Գեղարքունիքի մարզում միանգամայն առողջ վիճակում լույս աշխարհ են եկել 15 երեխա: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից տրամադրված տեղեկատվության` այս տարվա առաջին օրը ծնունդներ ունեցել են ինչպես Մարտունու ծննդատունը, այնպես էլ Գավառի բժշկական կենտրոնի, Ճամբարակի առողջության կենտրոնի, Վարդենիսի եւ Սեւանի հիվանդանոցների ծննդաբերական բաժանմունքները: Հունվարի 1-ին 8 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, երկուական երեխա` Գավառի բժշկական կենտրոնի, Վարդենիսի եւ Սեւանի հիվանդանոցների եւ 1 երեխա` Ճամբարակի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքներում: Ծնված 15 երեխաներից 9-ը տղաներ են, 6-ը` աղջիկներ: