Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի բժիշկները արտակարգ ռեժիմի պայմաններում բարեխղճորեն են կատարել իրենց պարտքը

08.01.2016

Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունները, տարեսկզբի տոնական շաբաթվա ընթացքում աշխատել են արտակարգ ռեժիմով` ժամանակին հասցնելով սպասարկել բոլոր կանչերը ձյան ու բքի պատճառով ճանապարհներին առաջացած արտակարգ իրավիճակի պայմաններում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հավաստմամբ` տոնական օրերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունների շտապբուժօգնության ծառայություննները ստացել են 371 կանչ, որոնք հիմնականում կապված են եղել սրտային անբավարարության, զարկերակային գերճնշման, ջերմության, ինչպես նաեւ տրավմաների հետ։ Գեղարքունիքի մարզում 2016 թվականի հունվարի մեկից յոթին ծնվել է 66 երեխա: Հիվանդանոց հոսպիտալացվածների թիվը 112 –ն է,ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն դիմողների թիվը` 470:

«Եղանակային անբարենպաստ պայմանները դժվարություններ էին առաջացրել հատկապես մարզերի շտապբուժօգնության մեքենաների հասանելիության համար։ ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների հետ համագործակցությամբ մեր բուժանձնակազմերին հաջողվել է հաղթահարել ճանապարհների դժվարանցանելի հատվածները եւ օգնություն ցուցաբերել բոլոր հիվանդներին, առողջական տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց: Բարձրլեռնային Ախպրաձոր գյուղի բնակչուհի, 37-38 շաբաթական հղիին եւ հարեւան Մաքենիս գյուղից երիկամաքարային խիթ ախտորոշումով 63-ամյա տղամարդուն բժշկի ուղեկցությամբ տեղափոխել ենք Վարդենիսի հիվանդանոց։ Նշենք, որ Ախպրաձորից հղիի տեղափոխման համար շտապ օգնությունը փրկարարների աջակցությամբ հաղթահարել է մոտ 22 կիլոմետր ճանապարհ, որը տեւել է մոտ 13 ժամ:Հունվարի երեքին ծննդաբերություն է սկսվել Երանոս գյուղում հղիի մոտ։ Մարտունու ԲԿ-ի շտապօգնության 1 բժիշկ եւ Մարտունու Ծննդատան 1 բժիշկ փրկարարների ուղեկցությամբ Վարդաձորից մինչեւ Երանոս գյուղ` մոտ 2 կմ, գնացել են ոտքով եւ հղիին պատգարակով հասցրել շտապօնության մեքենան, այնուհետև տեղափոխել Մարտունու ծննդատուն։ Փրկարարների աջակցությամբ Ծովինար,Աստղաձոր եւ Ծակքար գյուղերից եւս հղիները Մարտունու ծննդատուն են տեղափոխվել նույն կերպ։ Գավառի բժշկական կենտրոնում դիալիզ ստացող 3 հիվանդ` Վարդենիսից, Վարդենիկից եւ Արծվանիստից, փորձել են մեկ մեքենայով հասնել հիվանդանոց։ Սակայն Աստղաձոր գյուղի մոտից մեքենան այլեւս չի կարողացել առաջ շարժվել։ Մարտունու ԲԿ-ի շտապբուժօգնության բրիգադի կողմից ցուցաբերվել է առաջին օգնություն, ապա փրկարարների ուղեկցությամբ նրանց մեքենան հասցվել է Գավառի ԲԿ։ Սեւանի հիվանդանոցից 42 տարեկան կնոջը բժիշկները տեղափոխել են Երևան՝ կոմաատոզ վիճակում: Փրկարարների հետ համագործակցությամբ Սարուխան գյուղից հղին տեղափոխվել է Գավառի հիվանդանոց , կատարվել եւս 11հիվանդների տեղափոխում:Մեր մարզի բժիշկները արտակարգ ռեժիմի պայմաններում ամենայն բարեխղճությամբ են կատարել իրենց մասնագիտական պարտքը»,-տեղեկացրեց առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38