Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
30.12.2015

Հարգելի հայրենակիցներ
Անցնող տարում մեր մարզն ապրեց խաղաղ, անվտանգ, աշխատանքային որոշակի հաջողություններով նշանավորված տարի: Նկատելի ձեռքբերումներ արձանագրվեցին գյուղատնտեսության, առողջապահության, ճանապարհաշինության, քաղաքաշինության, բնապահպանության, կենսագործունեության այլ ոլորտներում, որոնք մեզ համար կայուն հիմք են ստեղծել` գալիք տարում ավելի եռանդով ու ոգեւորությամբ հայրենաշինությանը նոր թափ հաղորդելու համար:
Թող գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը լույսով, սիրով ու երջանկությամբ ողողեն ձեր Աստվածաշնորհ ընտանիքները , հույսի դուռ բացեն բոլորիս առաջ: Թող Նոր տարում մեր հայրենի հողի վրա շարունակեն թագավորել միայն խաղաղությունն ու արարչագործությունը:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Ջերմ մաղթանքներով`
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան