Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ամանորյա նվերներ հանձնեց Գավառի մանկատան սաներին

26.12.2015

 Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով Գավառի մանկատան սաներին այցելեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը: Ազգային ժողովի նախագահը շրջայց կատարեց մանկատանը, զրուցեց մանկատան սաների հետ, ծանոթացավ նրանց խնամքի եւ կենցաղային պայմաններին:Մանկատան սաները հյուրերին ողջունեցին ու պատվեցին «Ձյունե թագուհին» հեքիաթի բեմականացմամբ: Գալուստ Սահակյանը Գավառի մանկատան աշխատակիցների եւ սաների հետ կիսվեց իր տպավորություններով.«Երբ ժպտում են երեխաները, դա արդեն հպարտացնում է մեզ: Հիմա մենք պետք է ոչ միայն մտածենք մակատան սաներին հոգ տանելու, այլ նաեւ նրանց հոգիները ջերմացնելու ուղղությամբ: Սա մի սերունդ է, որը գտնվում է պետության հոգածության ներքո, եւ ուզում եմ հավատացած լինել, որ տարիներ հետո այս երեխաները հասարակության մեջ կքայլեն հպարտորեն, իրենց տեղը գտած, կիրթ ու դաստիարակված: Տպավորված եմ այս հաստատության պայմաններից, մանկատան սաների հագեցած առօրյայից, ուսման ու դաստիարակության դրվածքից, տնօրենի ու դաստիարակների աշխատանքից: Ես ուզում եմ, որ 2016 թվականն այս երեխաների, բոլորիս համար համար լինի հույսերի, կանաչ արահետներով լեցուն տարի»,-նշեց ՀՀ ԱԺ նախագահը: Այցի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ նվերներ հանձնեցին Գավառի մանկատան սաներին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 09:55:47