Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության կողմից անցկացված տեսչական ուսումասիրությունների արդյունքները

15.12.2015

 Գեղարքունիքի մարզի հանրակրթական 44 դպրոցներում այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության կողմից կատարված տեսչական ուսումնաիրությունների արդյունքները քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի մարզի հանրակրթական բոլոր հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը եւ տեսչական ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձինք: Տեսչական ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության գնահատման եւ վերլուծության բաժնի պետ Զարուհի Միքայելյանը: Նա մանրամասնորեն կանգ առավ հանրակրթական դպրոցներում վարվող օրենսդրության, դպրոցների կառավարման խորհուրդների, ծնողական եւ աշակերտական կոմիտեների գործունեության, ուսումնադաստիարակչական տարաբնույթ խնդիրների վրա, որոնք արձանագրվել են տեսչական ուսումնասիրությունների ընթացքում: Ըստ բանախոսի` հայտնաբերվել է տնօրենների կողմից թույլ տրված օրենսդրական 19 խախտում, որոնց վերացման համար պատկան մարմնի կողմից արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ: Ընդ որում, ինչպես նշեց ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը, համեմատած Հայաստանի մյուս մարզերում կատարված ուսումնասիրությունների հետ, Գեղարքունիքի հանրակրթական դպրոցներում հայտնաբերված օրենսդրական բնույթի խախտումները քիչ տոկոս են կազմում, ինչը դրվատելի է: ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչության կողմից իրականացված տեսչական ուսումնասիրությունների արդյունքում 44 հանրակրթական դպրոցների մեջ առաջին հինգ օրինակելի դպրոցների թվում են Լճաշենի, Վարդենիսի թիվ 2, Գեղհովիտի թիվ 2, Վաղաշենի միջնակարգ եւ Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցները: Ցածր արդյունքներով եւ թերացումներով աչքի ընկածների ցանկում թվարկվեցին Վերին Գետաշենի թիվ 2, Ծովագյուղի, Ծովակի եւ Ակունքի միջնակարգ դպրոցները:
Դպրոցների տնօրեններին իր խոսքն ուղղեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:«Մենք համապատասխան հետեւություն կանենք այս տեսչական ուսումնասիրությունից, դպրոցներում կշտկվեն արձանագրված բացերն ու թերությունները: Միաժամանակ այս քննարկումից համապատասխան հետեւություն պետք է անեն նաեւ այն դպրոցների տնօրենները, որոնցում չեն անցկացվել տեսչական ուսումնասիրություններ: Հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը` հանրակրթության որակը մարզում պատշաճ մակարդակի բարձրացնելու համար»,-շեշտեց մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 09:55:47