Տպել
Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց շաքարախտի, զարկերակային ճնշման եւ արգանդային պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրի կատարման ընթացքը
10.12.2015

Դեկտեմբերի ութին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ կայացած քննարկումը, որին մասնակցում էին մարզի առողջապահական ձեռնարկությունների բոլոր տնօրենները, անդրադարձավ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից ներդրված շաքարախտի, զարկերակային ճնշման եւ արգանդային պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրի կատարման ընթացքին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը հիմնարկ առ հիմնարկ ներկայացրեց ծրագրի կատարման ընթացքը եւ ցուցանիշները: Վարչության պետն առանձնացրեց առավել բարձր ցուցանիշներ ապահոված մի քանի ձեռնարկություններ` Վարդենիսի պոլիկլինիկան, Գեղամասարի, Մեծ Մասրիկի՚ Ծովակի, Ակունքի եւ Գեղհովիտի առողջության առաջնային պահպանման կենտրոնները, Սարուխանի, Վերին Գետաշենի, Դպրաբակի եւ Ծովինարի բուժամբուլատորիաները: Իսկ մի շարք ձեռնարկություններում դեռեւս առկա են ցածր կամ նվազ ցուցանիշներ, որոնց շտկման ուղղությամբ մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հորդորեց գործադրել առավելագույն ջանքեր եւ ցուցաբերել համարժեք պատասխանատվություն: Վարչության պետի հավաստմամբ` 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ծրագրի ներդրումից ի վեր, մարզի համայնքներում հայտնաբերվել է զարկերակային ճնշում ունեցող 1404, շաքարային դիաբետով 471 եւ արգանդային պարանոցի նախաքաղցկեղային վիճակով 104 հիվանդ: ՙԿատարված աշխատանքը եւ վաղօրոք հայտնաբերված հիվանդների քանակը խոսում են այն մասին, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը ճիշտ է ու նպատակային: Անցած 11 ամիսների ընթացքում նկատելի տեղաշարժ արդեն ունենք:Կարեւորն այն է, որ դուք ունեք համապատասխան ներուժ, գիտակցում եք խնդրի կարեւորությունը, ուստի պետք է աշխատե նպատակամղված եւ ծրագիր կատարե բարձր ցուցանիշներով ու առանց թերացումների՚, -շեշտեց մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: