Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Ճամբարակի տարածաշրջան

25.11.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նոյեմբերի 24-ին հերթական աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածաշրջանում: Ճամբարակի առողջապահության կենտրոնում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի, բուժհաստատության տնօրինության եւ շինարարի ուղեկցությամբ շրջայց կատարեց նորոգված ու կահավորված շենքում, նկատված շինարարական եւ այլ կարգի թերությունները վերացնելու համար տվեց համապատասխան հանձնարարականներ: ,,Շնորհակալ ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից, կառավարությունից, մարզպետարանից, այն կազմակերպություններից ու շինարարներից, որոնց ջանքերով սահամամերձ մեր քաղաքն ունեցավ արդի պահանջներին համապատասխան հիվանդանոցային պայմաններ: Սա անգնահատելի նվեր էր Ճամբարակի տարածքի համայնքների բնակչության եւ մեր բուժանձնակազմի համար: Պատրաստ ենք աշխատել ողջ եռանդով, բարձր տրամադրությամբ,, -Գեղարքունիքի մարզպետին իրենց երախտիքի խոսքն ուղղեցին բուժանձնակազմի անդամները:
Ճամբարակի քաղաքապետարանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց տարածքի համայնքների ղեկավարների եւ հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Համայնքի ղեկավարների հետ Ռաֆիկ Գրիգորյանը քննարկեց տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների ապահովման հետ կապված խնդիրներ: ,,Կոչ եմ անում սեփական եկամուտները հավաքագրել ամբողջությամբ եւ սեղմ ժամկետներում, մինչեւ դեկտեմբերի 25-ը, հավաքագրված յուրաքանչյուր միջոց ծախսել նպատակային եւ արդյունավետ: Կառավարությունը, համաձայն համապատասխան որոշման, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար միջոցներ հատկացնում է այն համայնքներին, որտեղ սեփական եկամուտները հավաքագրվում են ամբողջությամբ,, ,-շեշտեց մարզպետը: Համայնքի ղեկավարների հետ մարզպետը քննարկեց նաեւ տարածքի համայնքներում առկա կենսական նշանակության մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ճանապարհաշինական, քաղաքաշինական, գյուղատնտեսական ոլորտներին: Ճամբարակի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ մարզպետը քննարկեց ջեռուցման կազմակերպման, տնտեսված միջոցների նպատակային օգտագործման, ուսումնադաստիարակչական աշխատանքներում նկատված թերությունների վերացման հետ կապված խնդիրներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 09:55:47