Նորություններ
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Սեւանի տարածաշրջան
17.11.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցով եղավ Սեւանի տարածաշրջանում: Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցում մարզպետը ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին, նկատված շինարարական թերությունները վերացնելու համար տվեց համապատասխան հանձնարարականներ:
Սեւանի տարածաշրանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ մարզպետը քննարկեց ջեռուցման կազմակերպման, տնտեսված միջոցների նպատակային օգտագործման, ուսումնադաստիարակչական աշխատանքներում նկատված թերությունների վերացման հետ կապված խնդիրներ, պատասխանեց տնօրենների կողմից բարձրացված հարցերին:ՙՋեռուցման համար կառավարության կողմից տրամադրվել են բոլոր միջոցներն ու հնարավորությունները, ուստի բոլոր դասասենյակներում պետք է պահպանված լինի սենյակային ջերմաստիճանը: Տնտեսված միջոցները պետք է նպատակաուղղվեն տվյալ հաստատության ամենահրատապ կարիքների լուծմանը: Ընդ որում, յուրաքանչյուր տնտեսված լուման պետք է օգտագործվի արդյունավետ, նպատակային՚,-շեշտեց Ռաֆիկ Գրիգորյանը:Մարզպետը Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցում այցելեց նաեւ դասարաններ, զրույց ունեցավ ուսուցիչների եւ աշակերտների հետ, հավաստելով, որ շուտով դպրոցը պետական աջակցությամբ կունենա ամենաբարվոք ու ամենաժամանակակից պայմանները, կենտրոնացված ջեռուցման համակարգ: