Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչում Գեղարքունիքի մարզը զբաղեցրել է մրցանակային երրորդ տեղը

12.11.2015

Հոկտեմբերի 5-6-ին Վանաձոր քաղաքում կայացած ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում Գեղարքունիքի մարզը գրավել է պատվավոր երրորդ տեղը: Մեր մարզի մրցանակային տեղը հիմնականում ապահովել են Գավառի N 5 եւ 2, Մարտունի քաղաքի N 1 հիմնական դպրոցների մարզիկները: Նոյեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզիկների նվաճած գավաթը եւ մրցանակները Գավառի N 2 միջնակարգ դպրոցում հանդիսավոր պայմաններում հանձնեց ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը:ՀՀ ԱԺ գավաթը, որը հանգրվանելու է Գեղարքունիքի մարզպետարանում, ֆեդերացիայի նախագահի կողմից ստացավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը:Ատլետիկական տարբեր մարզաձեւերում հաղթած մարզիկները պարգեւատրվեցին ՀՀ ԱԺ մեդալներով եւ ՙԱշխատանքային ռեզերվներ՚ մարզական կազմակերպության դիպլոմներով:
ՙԱժ գավաթի խաղարկության հանրապետական բոլոր խաղերում Գեղարքունիքի մարզը նվաճել է մրցանակային տեղեր: Ամենացածր ցուցանիշը եղել է չորրորդ տեղը: Սա նշանակում է, որ Գեղարքունիքում լրջորեն են նախապատրաստվում մրցումներին, իսկ քրտնաջան աշխատանքի արդյունքը նվաճած մրցանակային տեղերն են՚,-Գեղարքունիքի մարզի թիմի մարզիչներին դրվատեց Արա Մեհրաբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 09:55:47