Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրավանքի գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման նորաբաց կենտրոնը կսպասարկի 10 համայնքի

20.10.2015

Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ կառուցվել է գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, §Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն¦ հիմնադրամի եւ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի ներկայացուցիչներ, Գավառի տարածքի համայնքների եւ գյուղացիական տնտեսությունների ղեկավարներ, Հայրավանքի բնակիչներ: Ըստ §Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն¦ հիմնադրամի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանի` Հայրավանքի գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնը զարգացնելու է տեղացի ֆերմերների հմտությունները եւ լավագույն փորձն է փոխանցելու գյուղատնտեսական եւ անասնաբուժական, ինչպես նաեւ անասնաբուծական եւ անասնապահական ծառայություններ տրամադրող անձնաց: Կենտրոնում հայ եւ օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվելու են աշխատաժողովներ եւ վերապատրաստման դասընթացներ: Այս կենտրոնն առաջինն է, որ բացվել է  §Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն¦ հիմնադրամի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ներքո: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ սա թվով 12-րդ գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնն է, որից 3-ը հիմնվել է Գեղարքունիքում, որտեղ տարեցտարի ավելանում են մշակվող վարելահողերը, անասնագլխաքանակը, եւ այս առաջընթացում նկատելի է ՀՀ կառավարության կողմից իրականացվող§Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի դերը, որի շրջականերում մարզի համայնքներում կառուցվել է 47 կիլոմետր երկարության ջրագիծ, տեղադրվել 48 խմոցներ, ջրարբիացվել 40 հազար հեկտար արոտ, համայնքներում ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվներին հատկացվել է 258 միավոր գյուղտեխնիկա: Ըստ նախարարի` ծրագիրը կշարունակվի մինչեւ 2020 թվականը, որտեղ կընդգրկվեն նոր համայնքներ, նոր բաղադրիչներ¦

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում մեծ ծավալի աշխատանքեր են կատարվում Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում, ինչն արդյունք է ՀՀ կառավարության ամենօրյա հոգածության եւ աջակցության ծրագրերի ներդրման եւ գյուղացիական տնտեսությունների ջանադիր աշխատանքի, որի շնորհիվ 2014 թվականին մեր մարզի գյուղատնտեսությունը 14 տոկոս տնտեսական աճ է ապահովել: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը ներկաներին կոչ արեց` օգտվել նորաբաց կենտրոնի մասնագիտական եւ ֆինանսական ծառայություններից:
Կենտրոնի բացման ժապավենը կտրեցին ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:
Նորաբաց կենտրոնը խորհրդատվական եւ տարբեր կարգի ծառայություններ կմատուցի Գավառի տարածքի 10 համայնքների ավելի քան 2 հազար տնտեսությունների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 09:55:47