Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը գրադարանավարի տոնի առթիվ
07.10.2015

Հարգելի գրադարանավարներ
Գրքի պաշտամունքը մեզանում գալիս է դարերի խորքից: Հայ մարդը ոչ միայն գիրք է արարել, այլ նաև ամենադժվարին ժամանակներում հոգացել և կյանքի գնով փրկել, սերունդներին պահ տվել հայ մտքի գանձարան հանդիսացող ստեղծագործությունները: Այս ավանդներն այսօր նվիրվածությամբ շարունակում եք դուք:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գրադարանավարի տոնի առթիվ, մաղթում հաջողություն, բարեկեցություն, ընտանեկան ու անձնական երջանկություն:
Հարգանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան