Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Ճամբարակի տարածաշրջան

06.10.2015

Հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Ճամբարակ քաղաք, Աղբերք եւ Դրախտիկ գյուղեր: Ճամբարակի առողջապահության կենտրոնում մարզպետը ծանոթացավ շինարարական աշխատանքների, կահավորման եւ տեխնիկական վերազինման ընթացքին,բուժհաստատության տնօրինությանը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել նկատված շինարարական թերությունների վերացման ուղղությամբ: Շենքի շինարարական, կահավորման եւ վերազինման աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, եւ Ճամբարակը կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բուժհաստատություն` հիվանդանոցային, արտահիվանդանոցային եւ շտապօգնության ծառայություններով: Ճամբարակի առողջապահության կենտրոնի հիմնանորոգումն ու արդիականացումը կատարվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների շրջանակներում, ՀՀ կառավարության կողմից ներդրած միջոցների հաշվին:
Աղբերքում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համայնքի ղեկավարի, ավագանու անդամների եւ բնակչության հետ քննարկեց համայնքի առջեւ ծառացած մի շարք հիմնախնդիրներ, որոնց մեջ առաջնային ու հրատապ են համարվում խմելու ջրի մատակարարումը, բնակարանների գազաֆիկացումը եւ հողերի մշակությունը: Մարզպետի հավաստմամբ` այդ հիմնախնդիրներն առաջիկայում պետական աջակցությամբ կստանան իրենց լուծումները:Անդրադառնալով խմելու ջրի հիմնախդրին` Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այն ընդգրկված է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՚ կողմից մարզում իրականացվող ծրագրերի ցանկում, եւ որ նախագծանախահաշվային աշխատանքներից հետո շինարարական աշխատանքները կմեկնարկեն եկող տարվա ընթացքում:
-ՙԳազպրոմի հետ բանակցությունների արդյունքում լուծում կտրվի նաեւ համայնքը բնական գազով ապահովելու խնդրին:Եթե պետությունը գազատարի արտաքին ցանցի կառուցման համար ժամանակին բավարար միջոցներ ներդրել է, ապա այն պետք է ծառայի իր նպատակին,-հավաստիացրեց մարզպետը:
Համայնքի բնակիչները վարելահողերի մշակման հարցում խնդրեցին մարզպետի օժանդակությունը, ինչին դրականորեն արձագանքեց Ռաֆիկ Գրիգորյանը:
-Պետությունը կարող է ձեզ ըստ պահանջարկի սուբսիդավորված գներով տրամադրել սերմացու, դիզվառելիք եւ պարարտանյութեր: Անհրաժեշտության դեպքում կարող ենք աջակցել նաեւ մատչելի գներով ծառայություններ մատուցող գյուղտեխնիկայով: Կոչ եմ անում ձեզ` զբաղվել գյուղատնտեսությամբ, այն դարձնել եկամտաբեր ու մշտական զբաղվածություն,-շեշտեց մարզպետը` միաժամանակ առաջարկելով Աղբերքում ներդնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող ՙԽթանման միջոցով գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրում՚ ծրագիրը, որով կարիքավոր ընտանիքը հնարավորություն է ստանում պետության կողմից տրված վճարի դիմաց մշակել իր հողամասը` ստանալով հավելյալ եկամուտ: Դրախտիկում մարզպետը ծանոթացավ պետական աջակցությամբ կառուցվող համայնքային կենտրոնի շինարարության ընթացքին եւ համայնքի ղեկավարի հետ քննարկեց ընթացիկ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 09:55:47