Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզ ում մինչեւ տարեվերջ կբացվի ութ նախակրթարան

02.10.2015

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ կայացած հանդիպում-քննարկումը նվիրված էր ՀՀ ԿԳ նախարարության ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚-ի կողմից Գեղարքունիքի մարզում ութ նոր նախակրթաններ հիմնելու ծրագրի ընթացքին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚-ի ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության աշխատակիցներ, դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ եւ համայնքների ղեկավարներ: Համաձայն Գեղարքունիքի մարզղպետարանի եւ ՀՀ ԿԳ նախարարության ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության` նոր նախակրթարաններ կբացվեն Ծովազարդի միջնակարգ, Ճամբարակի N2 հիմնական, Ձորագյուղի հիմնական, Ծովասարի, Փամբակ-Դարանակի, Սարուխանի N1, Արծվանիստի միջնակարգ դպրոցներում եւ Մարտունու N1 մանկապարտեզում: Ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից` համայնքապետարանների 25-50 տոկոս համաֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկը կներդնի 56 միլիոն 903 հազար, իսկ համայնքները` 16 միլիոն 771 հազար դրամ: Ծովազարդի միջնակարգ դպրոցում նախակրթարան բացելու համար Համաշարհային բանկը կներդնի 5 միլիոն 600 հազար 292, Ճամբարակի N2 հիմնական դպրոցում` 9 միլիոն 83 հազար, Սարուխանի N1 դպրոցում` 7 միլիոն 52 հազար, Ձորագյուղի հիմնական դպրոցում` 9 միլիոն 124 հազար, Ծովասարի միջնակարգ դպրոցում` 6 միլիոն 402 հազար, Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում` 2 միլիոն 552, Արծվանիստի միջնակարգ դպրոցում` 5 միլիոն 141 հազար եւ Մարտունու N1 մանկապարտեզում` 11 միլիոն 945 հազար դրամ:Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում իրականացվում են միայն շինարարական աշխատանքներ, իսկ երկրորդ փուլը ենթադրում է գույքի ձեռքբերում եւ կահավորում: Քննարկմաման ընթացքում հայտարարվեց, որ ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին՝ մինչեւ հոկտեմբերի վերջ շինարարական աշխատանքներն արդեն ավարտված կլինեն, որից հետո կմեկնարկի երկրորդ փուլը: Մինչեւ տարեվերջ վերոնշյալ համայնքներն արդեն կունենան նոր ու գործող նախակրթարաններ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 09:55:47