Նորություններ
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պարգեւի է արժանացրել 100 տարվա շեմն անցած 10 տարեցի
01.10.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ պարգեւատրել է 100 տարվա շեմն անցած 10 տարեց մարդկանց: Մարզպետի կողմից դրամական պարգեւի են արժանացել Սեւան քաղաքի բնակիչ, 100 տարեկան Արաքսյա Մկրտչյանը, Լճափ գյուղի բնակիչ, 100 տարեկան Երուն Մանուկյանը, Վարդենիս քաղաքի բնակիչ, 102 տարեկան Ծաղիկ Սաֆարյանը, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 103 տարեկան Վարդանուշ Ոսկանյանը, Դպրաբակ գյուղի բնակիչ, 101 տարեկան Մարգարիտ Տավարածյանը, Երանոս գյուղի բնակիչ, 113 տարեկան Դուրմեն Փինաչյանը, Ձորագյուղ գյուղի բնակիչ, 101 տարեկան Շուշիկ Ավետիսյանը, Զոլաքար գյուղի բնակիչ, 101 տարեկան Խանում Տոնեյանը, Վարդաձոր գյուղի բնակիչ, 100 տարեկան Արեւհատ Մարգարյանը եւ Արծվանիստ գյուղի բնակիչ, 100 տարեկան Անախանում Սարգսյանը: Մարզպետի անունից տարեցներին այցելել, դրամական պարգեւները եւ շնորհավորանքի խոսքերը փոխանցել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատակիցները: