Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու տարածաշրջան

29.09.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցը կատարեց Մարտունու տարածաշրջանի համայնքներում: Մարտունի քաղաքում մարզպետը դիտարկեց Վարդան Մամիկոնյան փողոցում պետական միջոցներով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Քաղաքապետ Բագրատ Հարությունյանը հավաստիացրեց, որ 420 գծամետր երկարության ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին, կատարվել են սահմանված ժամկետներում եւ որակով: Քաղաքի բնակիչները, օգտվելով առիթից, խնդրեցին մարզպետին` պետական աջակցությամբ հիմնանորոգման ծրագիր մտցնել նաեւ Վարդան Մամիկոնյան փողոցի հետ հատվող Թումյանյան փողոցը: Մարզպետը դրականորեն արձագանքեց բնակիչների խնդրանքին, նշելով, որ Թումանյան փողոցի հիմնարոգումը կյանքի կկոչվի եկող տարվա ընթացքում: Մարտունու քաղաքապետարանում մարզպետը Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի,Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանի, ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Մարտունու տեղամասի պետ Գնել Կարապետյանի հետ քննարկեց ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում խնդիրները: Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց նաեւ քաղաքացիների ընդունելություն` դրամական օգնություն հատկացնելով 3 դիմումատուի: Մարզպետին օգնության խնդրանքով դիմեցին նաեւ Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր փոխհատուցում են ակնկալելում այս ամռանը Մարտունու արոտավայրում գայլերի հարձակմանը զոհ գնացած ոչխարների դիմաց: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ նման կարգի դեպքերը մարզում անցնում են երեք տասնյակից, որոնցից տուժած ընտանիքիներին մարզպետարանը կփորձի հնարավորության դեպքում ու սահմաններում ինչ- որ կերպ օժանդակել: Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ նաեւ Լիճքի մշակույթի տանը եւ Ծակքարի միջնակարգ դպրոցում:Լիճքի մշակույթի տանը մարզպետը դիտարկեց այն կիսատ մնացած աշխատանքները, որոնք պետք է առաջիկայում շարունակվեն ՙՀայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՚ միջոցներով, իսկ Ծակքարի միջնակարգ դպրոցում ` ամռան ընթացքում իրականացված շինարարական աշխատանքները, որտեղ նկատված շինարարական թերությունները վերացնելու համար Ռաֆիկ Գրիգորյանը տվեց համապատասխան հանձնարարականներ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 14:40:10