Նորություններ
Գավառի N1 հատուկ դպրոցը հյուրընկալել էր իր բարերարներին
22.09.2015

Այսօր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի N1 հատուկ դպրոց էին այցելել «Նյու-Յորքի բարեկամների խորհուրդ» կազմակերպության եւ «Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան գրասենյակի» ներկայացուցիչները`դիտարկելու «Նյու-Յորքի բարեկամների խորհուրդ» կազմակերպության կողմից տրամադրված միջոցներով այստեղ 2015 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները: Շինարարական աշխատանքների դիտարկմանը եւ բացման արարողությանը մասնակցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Ըստ դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանի ներկայացման` այս տարվա ապրիլին «Նյու-Յորքի բարեկամների խորհուրդ» կազմակերպության միջոցներով ձեռք է բերվել եւ դպրոցին հատկացվել «Գազել» մակնիշի մեկ ավտոմեքենա, իսկ գարնան եւ ամռան ամիսներին տեղադրվել վերելակ, նորոգել շենքի մուտքը, 2 սանհանգույց, մարզադահլիճը, խոհանոցը, որտեղ տեղադրվել է կահույք, սառնարան եւ տաք ջրի կաթսա: