Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ

19.09.2015

Հարգելի հայրենակիցներ

Հայ ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին համազգային պայքարի շնորհիվ վերագտավ ու վերանվաճեց Անկախ պետականությունը` մեր հայրենիքի ու ազգի գոյապահպանության գլխավոր առհավատչյան:Տասնյակ հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով ամրագրված հաղթանակը դեռ երկար-երկար կփառավորի ոչ միայն մեր գոյապայքարի եւ արժանապատիվ կյանքի ուղին, այլ նաեւ` հայոց անպարտ, խաղաղ ու ստեղծագործ գալիքները:Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ մարզի բնակչությանը, ցանկանում երկար տարիների խաղաղ ու երջանիկ կյանք, անսպառ հաջողություններ, բարեկեցիկ ու ապահով հայրենիք:

Ջերմ բարեմաղթանքներով`

Գեղարքունիքի մարզպետ                             Ռաֆիկ Գրիգորյան

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 14:40:10