Նորություններ
ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետերի հետ
18.09.2015

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ 10 մարզպետերի մասնակցությամբ:Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ մարզերում հրատապ կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացին առնչվող հարցերը, խաղողի մթերման և կարկտահարված համայնքների խնդիրներին առնչվող խնդիրները: ՏԿԱԻ նախարարը մասնավորապես խոսեց հակակարկտային համակարգերի բարելավմանն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև 2014 թվականին ազոտական պարարտանյութի և սերմնացուի գումարների հավաքագրման և 2015 թվականին գյուղացիական տնտեսություններին տրամադրված դիզ.վառելիքի, պարարտանյութի բաշխման գործընթացին առնչվող հարցերը:Մարզպետերը նախարարին զեկուցեցին Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված մարզերում կազմակերպվող միջոցառումների գործընթացի մասին: Քննարկվեցին նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող խնդիրները:
Աղբյուրը՝ www. http://mta.gov.am