Տպել
Նորություններ
Գավառում պարգեւատրվեցին ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի շուրջ 100 զինծառայողներ
16.09.2015

Բանակ-ծնող կապն ամրապնդելու նպատակով, Գեղարքունիքի մարզում արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է հանդիպում Հայոց բանակում ծառայող ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող զինծառայողների, նրանց ծնողների, հարազատների և ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար կազմի հետ:Ինչպես տեղեկացրեց փոխգնդապետ Արթուր Մուսայելյանը, հանդիպման նպատակն է առավել ամրապնդել բանակ-հասարակություն կապը եւ խրախուսել ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին: Նա նաեւ նշեց, որ նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է` ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի:ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի զորամասերում ծառայող շուրջ 100 ժամկետային զինվորներ եւ ծնողներ պարգեւատրվեցին ՀՀ ՊՆ շնորհակալագրերով, պատվոգրերով, կրծքանշաններով: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գավառ քաղաքի մշակույթի տանը:Զինվորներին ուղեկացում էր նաեւ Վոլոդյա սարկավագ Նաջարյանը, ով նրանց հետ միասին ծառայում է Հայոց բանակում:Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով, հինգերորդ կորպուսի դրոշի բեմ բարձրացնելով եւ օրհներգով:<<Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ ինչ-որ շրջանում մարտահրավերներ են ի հայտ գալիս, որով ապրել-մեռնելու ճակատագիր է որոշվում: Ի տարբերություն այլ ժողովուրդների` մեր ազգը դեմ առ դեմ է կանգնում փորձությունների առջեւ: Մենք բազում հաղթանակներ ենք կերտել եւ մեր հաղթանակները շարունակական են, իսկ այս պահին մեր առջեւ նստած զինվորները մեր ապագա հաղթանակ կերտողներն են:Մեր գերագույն նպատակը համախմբվելն ու համաժողովրդական բանակի կայացմանը նպաստելն է: Հայկական ուժերը պետ է հազարապատկվեն եւ այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել մեր ապագա սերնդի դաստիարակությանը:Հայրենիքը սկսվում է ընտանիքից եւ կարեւոր չէ, թե զինվորը Հայրենիքի որ հատվածը կպաշտպանի, նա պետք է մտածի, որ իր տունն էլ պաշտպանում է մեկ այլ զինվոր>>,- իր ելույթում ասաց ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը:Զեկույցով հանդես եկավ նաեւ Գեղարքունիքի մնրզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ զորամասերի հրամանատարության, պետական այրերի հետ բազում հանդիպումների ժամանակ միշտ խոսվել է մեր տղաների օրինակելի վարքի, լավ ծառայության մասին եւ պատահական չէ, որ այսօր պարգեւատրվում են միայն լավագույնները:Ելույթներով հանդես եկան նաեւ ՀՀ հինգերորդ բանակային կորպուսի զորամասերի հրանմանատարներն ու զինծառայողնեորի ծնողները:Միջոցառման ժամանակ հնչեց նաեւ հայկական երգն ու պարը, իսկ վերջում ծնողների բարձրացրած հարցերին տրվեցին համարժեք պատասխաններ: